երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը Ներքին Խնձորեսկ գյուղում ծանոթացել է տիպային տների կառուցմանը (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը Ներքին Խնձորեսկ գյուղում ծանոթացել է տիպային տների կառուցմանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։

Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը։

Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։

Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է Ներքին խնձորեսկցիների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների վերաբերյալ։

  • Կիսվել: