Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհակալությունն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին նաև պատրաստակամություն հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ բնականոն աշխատանքը և ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու գործում: