հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: