հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը: Քննարկվել է անվտանգային և օրակարգային հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: