ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահագն Ալեքսանյանը հարվածեց Վահե Հակոբյանին, ԱԺ դահլիճում ծեծկռտուք սկսվեց

Վահագն Ալեքսանյանը հարվածեց Վահե Հակոբյանին, ԱԺ դահլիճում ծեծկռտուք սկսվեց

ԱԺ-ում կրկին ծեծկռտուք սկսվեց:  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին հարվածներ հասցրին Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանը և իշխանական խմբակցության մի քանի այլ պատգամավորներ: Նշենք, որ մինչ այդ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց.

«Ձեր կառավարության վերջին փոփոխությունները, այն է՝ ՊՊԾ-ի անցնելը վարչապետի անմիջական վերահսկողության տակ և հակակոռուպցիոն նոր կոմիտեի ստեղծումը հաստատուն քայլերով տանում է դեպի բռնապեություն: Բայց հաշվի չեք առնում, որ երկար չեք կարող պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով ու լոզունգներով ստեղծեք ծրագիր, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում և դա նորից կերցնեք ժողովրդին: Ամեն ինչին չափ ուսահման կա»: Տեղից իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց. «Քեզ ե՞ն կերցնելու, արա՛»:

«Արան դու ես, ա՛յ տվար»,- պատասխանեց Հակոբյանը: ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվեց, հայհոյանքներ հնչեցին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց


  • Կիսվել: