Վահագն Ալեքսանյանը չբացառեց, որ Սահմանադրությունը կարող է փոխվել 2025-ին
ՀՀ իշխանությունները ՀՀ Սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես ՀՀ քաղաքացիների ու ժողովրդի հետ, ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցերը ՀՀ ներքին գործերն են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը Սահմանադրության հարցում գնա զիջումների, նա պատասխանեց. «Մենք Սահմանադրական փոփոխությունների մասին խոսում ենք մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը։ պարզ չէր՝ ինչ է փոխվելու, հիմա էլ պարզ չէ: Պետք է հույս ունենալ, որ «Խաղաղության պայմանագիրը» հնարավորինս շուտ կսոտորագրվի, իսկ Սահմանադրության փոփոխությունների ժամկետները, ինչպես վարչապետն է ասել, մտածում ենք 2026 թվականի մասով, բայց կոնկրետ հստակություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջ ժամկետ էր նշվում 2027 թվականը:
Նա չկարողացավ պատասխանել, թե ինչով է պայմանավորված ժամկետի փոփոխությունը և չբացառեց, որ Սահմանադրության փոփոխությունը լինի նաեւ 2025-ին, կամ թեկուզ վաղը: