կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վահագ Գալուստյանին տրված տարկետումը դադարեցվեց

Վահագ Գալուստյանին տրված տարկետումը դադարեցվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում  որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Վահագ Արամի Գալուստյանին (ծնվ.՝11.08.2003 թ.) տրված տարկետումը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի   հավաքական թիմի անդամ չհամարվող Վահագ  Արամի Գալուստյանին,  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի բռնցքամարտի   ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2022 թվականի հունվարի 4-ի N  01/04 գրությունը:

  • Կիսվել: