շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիքի մարզ. Նիկոլ Փաշինյան

Վաղը հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիքի մարզ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արտաշատում առաջարկեց վաղն առավոտյան հազարավոր ավտոմեքենաներով մեկնել Սյունիքի մարզ՝ ի աջակցություն Սյունիքի ու ցույց տալու ՀՀ միասնությունը:

Փաշինյանը Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր գյուղերից բոլորին կոչ է անում վաղը շարժվել դեպի Սյունիքի մարզ՝ աջակցություն արտահայտելու:

Կուսակացության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 07։30-ին, Փաշինյանի քաղաքական թիմի անդամներն ու նրանց աջակիցները Հանրապետության հրապարակից ավտոերթով կշարժվեն Սյունիք՝ միանալու քարոզարշավին և իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին։

  • Կիսվել: