Վաղը Բլինքենը կհանդիպի Բայրամովի եւ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։
Սակայն առայժմ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու «եզրափակիչ փուլը» կամ ինչպիսին կարող է լինել նրա հնարավոր արդյունքը։ Պետդեպարտամենտը ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել այս մասին։
Նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը ներկայում Նյու Յորքում են՝ մասնակցելու համար ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանակռիվներին։
Աղբյուրներն ընդգծել են, որ վաղն սպասվող հանդիպումը կլինի Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումը ադրբեջանցի եւ հայ պաշտոնակիցների հետ երեք ամսվա ընթացքում։ Վերջին անգամ գլխավոր դիվանագետները հանդիպել էին Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ։