հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վաղը ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի. Մելքումյան

Վաղը ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի. Մելքումյան

Վաղը ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ և ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով հրավիրված և տապալված ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու նիստը մտնի օրակարգ, և մենք սահմանադրական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

՛՛Ես բացարձակ ցանկություն չունեմ այդ նիստում քննարկել հարկային օրենսգրքի կամ որևէ օրենքի նախագիծ։ Ժամանակն է, որ խորհրդարանական երկրում մենք գնանք լուրջ փոփոխությունների։ ՛՛Իմ քայլի;; պատգամավորների պատասխանատվությունը ոչ թե այնտեղ մնալն է, այլ այդ մեծամասնությունից դուրս գալը և ժողովրդին միանալւ՛՛,-հավելեց նա:

 

  • Կիսվել: