ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաղը 11-ին կառավարության նիստ կա, 10-ից շրջապատելու ենք շենքը, որ նիստը չլինի. Վազգեն Մանուկյան

Վաղը 11-ին կառավարության նիստ կա, 10-ից շրջապատելու ենք շենքը, որ նիստը չլինի. Վազգեն Մանուկյան

Կոչ եմ անում ամեն տեղ անհնազանդության ակցիաներ անել, պետք է ծնկի բերենք այս իշխանությանը: Այս մասին Հանրապետության հրապարակում իր ելույթում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

՛՛Վաղը 11-ին կառավարության նիստ կա, 10-ից շրջապատելու ենք շենքը, որ նիստը չլինի՛՛,-նշեց նա։

Մանուկյանն ընդգծեց՝ զանգվածային ակցիաները հասնելու են սպասված հանգրվանին․

՛՛Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան․ այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: