երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաղարշակ Հակոբյանն ընտրվել է ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ

Վաղարշակ Հակոբյանն ընտրվել է ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ

Վաղարշակ Հակոբյանն ընտրվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ից պատգամավոր Տրդատ Սարգսյանը։

Սարգսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը։ Քննարկումից հետո 5 կողմ ձայներով Հակոբյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իր հերթին, հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը շտապեց հայտնել, որ խորհրդարանի խորհուրդը դեռ չի որոշել, թե որ օրերին պետք է նիստեր անցկացնի։  

  • Կիսվել: