կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վաղ առավոտից «Միասնության թևերը» ահազանգեր է ստանում ընտրախախտումների վերաբերյալ. հայտարարություն

Վաղ առավոտից «Միասնության թևերը» ահազանգեր է ստանում ընտրախախտումների վերաբերյալ. հայտարարություն

Վաղ առավոտից «Միասնության թևերի» վստահված անձինք և թեժ գիծը բազմաթիվ ահազանգեր են ստանում ընտրախախտումների վերաբերյալ։

«Մեր ընտրողներից 78-ամյա ստեփանավանցի կինը ահազանգել է, որ 25/10 ընտրատեղամասում սարքը չի ճանաչել նրա անձնագիրը։ Նրան առաջարկել են ներկայանալ ID քարտով, սակայն, քանի որ ID քարտը գտնվում է Երևանում, նա չի կարողացել մասնակցել քվեարկությանը։

Կնոջը նաև առաջարկվել է դիմել Ոստիկանության անձնագրային բաժին, սակայն 78-ամյա քաղաքացին չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից, քանի որ անձնագրային բաժինը Ստեփանավանից տեղափոխվել է Տաշիր քաղաք, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել նրա համար։

Բազմաթիվ են ուղղորդման, կուտակումների ու սարքի հետ կապված խնդիրները»,–ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: