ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաղ առավոտից Արարատի մարզում և Երևանում մի շարք ՀՅԴ–ականների տներում խուզարկություններ են ընթանում

Վաղ առավոտից Արարատի մարզում և Երևանում մի շարք ՀՅԴ–ականների տներում խուզարկություններ են ընթանում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մունկյանը վարման կարգով խոսք խնդրեց և տեղեկացրեց, որ առավոտյան իրավապահները՝ հատուկ նշանակության ջոկատներով, սովորության համաձայն, «հերթական քաղաքական հետապնդման շրջանակներում» Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, դիմադրության շարժման անդամների տներ են մտել խուզարկության։

«Վաղ առավոտյան՝ ժամը 7-ին, մտել են նաև մեր Արարատի մարզի կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն, հակառակ որ մանկահասակ երեխաներ են եղել տանը, և խուզարկություններ են իրականացրել»,-ասաց նա, ապա հավեց, որ մեկնելու է Արարատի մարզ և փորձելու է ինչ-որ կերպ փորձելու է խոչընդոտել «իշխանությունների քաղաքական հետապնդումները»։

Հայտարարությունից հետո Գեղամ Մանուկյանը հեռացավ,  այդ պահին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց․ «Ճանապարհները սառած են, դանդաղ քշեք մեքենան»։

Գեղամ Մանուկյանն իր հերթին հորդորեց չանհանգստանալ․ «Անհանգստացե՛ք Լաչինի միջանցքի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: