երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաչե Տերտերյանը կգործուղվի Ֆրանսիա, Արմեն Նազարյանն ու Դավիթ Համբարյանն էլ՝ Կիպրոս

Վաչե Տերտերյանը կգործուղվի Ֆրանսիա, Արմեն Նազարյանն ու Դավիթ Համբարյանն էլ՝ Կիպրոս

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը
նոյեմբերի 27-30-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ՝ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նոյեմբերի 21-25-ը կգործուղեն Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով:

  • Կիսվել: