ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վ. Կարապետյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատման լուրերի մասին. Tert.am

Վ. Կարապետյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատման լուրերի մասին. Tert.am

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հաստատում, ոչ հերքում է լուրերը, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում է Tert.am-ը:

Կարապետյանը Tert.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ չի կարող հաստատել Վալերիյ Օսիպյանի հրաժարականի լուրը. «Նման տեղեկություն չունեմ, պետք է ճշտեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ aysor.am-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, հայտնել է, որ, դեմ լինելով իր նշանակմանը, Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

  • Կիսվել: