երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ուզում ենք վստահ լինել, որ Ադրբեջանում մեկ ուրիշ շարժում սկսելու քաղաքական որոշում չկա. Նիկոլ Փաշինյան

Ուզում ենք վստահ լինել, որ Ադրբեջանում մեկ ուրիշ շարժում սկսելու քաղաքական որոշում չկա. Նիկոլ Փաշինյան

«Մենք ինչու ենք ասում, որ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է, այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի. կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք»։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու՞ ենք հետաձգում ԵԱԿՀ Մինկսի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ որոշումը. մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես ունենք քաղաքական որշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում՝ օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և որ այս պատմությունը ոչ թե խաղաղության մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,–հավելեց նա։

Նա նշեց, որ Հայաստանը որդեգրել է ռազմավարություն, և գնում է դրանով։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ և պլաններ ՀՀ–ին և ՀՀ–ի կառավարությանը դուրս բերելու այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից, հետևաբար իշխանությունների բոլոր գործողությունները պետք է դիտարկել այդ ռազմավարության մեջ։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության հետ կապված դրվագին, «Խաղաղության համաձայնագրի» տեքստն այդ խնդիրը լուծում է, ես հիմա ժամանակի սղության պատճառով չանդրադառնամ դրան։ Քանի որ «Խաղաղության համաձայնագրի» նախագիծն այդ խնդիրը լուծում է, դա է պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Այս մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը «Խաղաղության համաձայնագիր»–ը ստորագրելն է, որովհետև դրա վավերացումից հետո այդ փոխադարձ պարտավորությունները կստանան ավելի բարձր իրավական ուժ, քան մեր ներքին օրենսդրությունները»,–ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: