շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր «կուտ տալիս». Վարդևանյան

Ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր «կուտ տալիս». Վարդևանյան

Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ «Դիմադրության» շարժման գործողություններում որոշակի փոփոխություններ լինելու են: Այս մասին, այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Բայց նաեւ ասել էինք, որ ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Այնպես ստացվեց, որ հուլիսի 5-ի համար արդեն նշանակված է ակցիա: Նաեւ առաջացավ գաղափար նաեւ այսօր եւս իրականացնել: Այդ պահանջարկը ես տեսնում եմ մեր գաղափարակից հայրենակիցների մոտ, որ ակցիաները չպակասեն: Ես այդ տեսակետը կիսում եմ:

Այսօր մենք բավականաչափ կարեւոր գործողություն ենք կատարելու: Անկախ քաղաքական հայացքից այսօրվա մեր ակցիայի վերաբերյալ ՀՀ քաղաքացին առարկություն չի ունենալու»,-ասաց նա:

Վարդեւանյանը տեղեկացրեց, որ այստեղից շարժվելու են ԵՄ գրասենյակ. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Շատ կարեւոր հանգամանք է, որ դատական իշխանությունն այլեւս չունի ջհանգիրյանական ազդեցությունը: Սա կարծես նման լինի դեօկուպցիայի: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության  հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞: ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական բարեփոխումների համար հսկայական միջոցներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե չլիներ հանրային ընդվզում Գագիկ Ջհանգիրյանը մինչ օրս շարունակելու էր պաշտոնավարել. «Այսինքն ցանկացած գործողություն իր հետեւանքն ունենում է: ԵՄ-ի մասով ցանկացած խոսք, գործողություն արձանագրվում է ոչ միայն Երեւանում, այլեւ Բրյուսելում»:

Նա անդրադարձավ նաեւ ռազմագերիների հարցին՝ նշելով. «Ես ուզում եմ հասկանալ, դա սանկցիաների առարկա չէ՞, այսինքն Ադրբեջանը, որ իրեն այդպիսի բան է թույլ տալիս, ժողովրդավարակա՞ն է: ԵՄ-ն այդտեղ գործողություն չինի՞ անելու, թեկուզ ձեւական սանկցիա կիրառի»:

  • Կիսվել: