շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններին. Հարությունյան

Ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններին. Հարությունյան

2018 թվականին հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ ծանր իրավիճակում: Այս մասին այսօր ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում և իմաստազրկում են պետական ինստիտուտներն ու ատրիբուտները, պետությանը զրկել են միջազգային հարաբերություններում որևէ դերակատարություն ունենալու հնարավորությունից, դարձրել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկն ու հետևողականորեն կատարում են դրա բոլոր ցանկությունները՝ վտանգելով ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը՛՛։

Հարությունյանի խոսքով՝ քաղաքական բարդ մարտահրավերների հաղթահարման համար պահանջվում են նոր որակի քաղաքական ուժեր, որոնք ունակ են առաջարկելու նոր որակի մարտավարություն և ոչ ստանդարտ լուծումներ։

՛՛Մեր երկրի համար չափազանց բարդ այս իրավիճակում մենք շարունակելու և ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններին, երկրում ապահովելու համար նոր որակի, արդյունավետ կառավարման և աննախադեպ մարտահրավերների հաղթահարման կարողություններ ունեցող իշխանություն՛՛,-վստահեցրեց նախկին նախարարը:

  • Կիսվել: