շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուժեղ քամու հետևանքով վնասներ՝ Երևանի տարբեր հատվածներում

Ուժեղ քամու հետևանքով վնասներ՝ Երևանի տարբեր հատվածներում

Հուլիսի 13-ին՝ ժամը 16։50-ից 19։56-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։

  • Կիսվել: