չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետանը։

Ավելի վաղ համաներման անհրաժեշտությունից խոսել էր նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է, բայց դա քիչ է»,–ասել էր նա։

Իսկ ահա արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 23–ին, լրագրողների՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ հարցին պատասխանել էր. «Համաներում իրականացնելու որոշում չունենք, մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը։

2025-ին պատժից պայմանական վաղակետ ազատվել է 170 անձ, նախորդ տարվա 134-ի փոխարեն։ Այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ և նաև ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը և լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից»։

  • Կիսվել: