կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ուժ հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մասնակցեց քվեարկությանը

«Ուժ հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մասնակցեց քվեարկությանը

«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն այսօր քվեարկեց 4/7 ընտրատեղամասում: Նա իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանուն ինչի է քվեարկել:

«Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա ստեղծագործել և աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ՝ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։

Ինչ վերաբերում է Երևանի ավագունու ընտրություններին քաղաքացիների ակտիվությանը, Նելլի Հարությունյանը նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, իսկ չմասնակցելը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել չքվեարկող անձանց հաշվին։

«Վստահ եմ՝ ՝ նաև իմ մասնակցությամբ, ընտրողների այն զանգվածը, որն անտարբեր և հիասթափված է, ևս կմասնակցի ընտրություններին՝ դրանով իսկ պարտադրելով իր կամքը առավել առաջադիմական ծրագրերին կատարմանը»,- ընդգծեց Նելլի Հարությունյանը։

  • Կիսվել: