կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում

Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում

Արժևորելով վերջին 30 տարվա հայ-ուրուգվայական հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին հայտնեց Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Անկասկած, մեր ճանապարհները դեռևս կշարունակվեն միասին՝ հույսով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ Ուրուգվայը կշարունակի միասին աշխատելու վստահ քայլերը:

«Դա երկու կողմի համար շահավետ կլինի և կօգնի հասնել իրենց հեռանկարներին՝ պաշտպանելով երկկողմ  հետաքրքրությունները»,- նշեց Ֆրանսիսկո Բուստիժոն:

  • Կիսվել: