Ուրիշի ողորմության հույսին գտնվող մարդը չի կարող երջանիկ լինել. վարչապետ
Հայաստանում շատ տեղեր ունենք, որտեղ բարեկարգ վիճակ է, ճանապարհը կառուցված է, շենքը կառուցված է, տանիքը կառուցված է, սակայն միևնույնն է այն չէ: Այս մասին Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ բնակավայրերում գույն չկա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին դիմելով, հետաքրքրվեց՝ իբրև իշխանություն, որի կարգախոսներից էր անհատի երջանկությունը, ի՞նչ է կարծում՝ չարժե՞ արդյոք ռեֆորմներ իրականացնելիս առաջնորդվել այդ չափույթով:
«Եթե ուշադիր նայեք մեր հատկապես գյուղական բնակավայրերը, գույն ընդհանրապես չկա, գորշ շենքերի հավաքածու է: Իսկ գույնը երջանկության հետ է կապված, որովհետև մթնոլորտը, միջավայրը շատ կարևոր է, իհարկե պայմանով, որ երջանիկ կարող է լինել աշխատող, ստեղծագործող, սեփական վաստակով սեփական բարեկեցություն կառուցող մարդը: Ուրիշի ողորմության հույսին գտնվով մարդը չի կարող երջանիկ լինել»,- ասաց Փաշինյանը։