ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ  նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Երբ թերթում ենք պատմության էջերը, հպարտության ու ոգևորության բազմաթիվ պահեր ենք ապրում։ Չափազանց կարևոր է, որ այսօր ստեղծվի այնպիսի պատմություն, որը վաղը հպարտության առարկա լինի սերունդների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Հայ- ռուսական հարաբերությունների առանցքն այնքան ամուր  է, որ դրա շուրջ շարունակաբար ձևավորվել են  սերտ բարեկամություն և հուսալի գործընկերություն։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի, անշուշտ, նաև, հայ- ռուսական հարաբերությունների շուրջ։ Պատրաստ եմ այսուհետ ևս իմ հնարավորություններն ի սպաս դնել  այդ հարաբերությունների զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,  առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», մասնավորապես ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում: 

  • Կիսվել: