Ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել ԵՄ-ում իմ գործընկերներին. Ֆիցոն՝ խաղաղության օրակարգի մասով Փաշինյանի գնահատականի մասին
Ես հետամուտ եմ եղել Սլովակիայի արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը կողմնորոշված է բոլոր 4 ուղղություններով, հաստատում եմ, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, սակայն մեզ համար շատ կարևոր է նաև շահեկան երկկողմ հարաբերություններ հաստատել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ֆիցոն։
Նա նշեց, որ շատ ուրախ է լսել Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունների վերաբերյալ Փաշինյանի գնահատականը.«Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար և ուրախ կլինեմ այդ տեղեկատվությունը փոխանցել ԵՄ իմ գործընկերներին»։
Սլովակիայի վարչապետը նաև նկատեց՝ Սլովակիայից եկած գործարարների թվում կան մարդիկ, ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, որոնցում հնարավոր է երկուստեք շահավետ համագործակցության հասնել։
Ֆիցոն Փաշինյանին առաջարկ արեց.«Եթե դուք հետաքրքրված եք, մենք ուրախ կլինենք մեր փորձը ձեզ ներկայացնել՝ ԵՄ-ի հետ անդամակցության մասով, թե որտեղ ենք թույլ տվել սխալներ, ինչ հաջողություններ կան։
Մենք ուրախ կլինենք մեր հաջողակ փորձով կիսվելու ձեզ հետ, օրինակ՝ պետական գնումների մասով մենք շատ լավ փորձ ունենք։ Համոզված եմ՝ դուք էլ կունենաք հետաքրքրիր փորձեր, որոնցից մենք կկարողանանք դասեր առնել»։