երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը. Էստոնիայի վարչապետ

Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը. Էստոնիայի վարչապետ

Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարեւոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, ու, պարոն վարչապետ, այս հարցում Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել: Հուսով եմ՝ շուտով պայմանագիրը կստորագրվի»,-նշեց նա:

 

  • Կիսվել: