երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու. Արթուր Խաչատրյան

Ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու. Արթուր Խաչատրյան

Առավոտյան լուրերն ասում էին, թե կա առաջընթաց կամ ըմբռնում հայ-ադրբեջանական բանակցություններում. ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել և ստեղծել ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում», - ասաց Արթուր Խաչատրյանը։

 Նա նշեց, թե ունեն լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։

  • Կիսվել: