հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում, 68-ը՝ ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 մարդ․ նախարար

Ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում, 68-ը՝ ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 մարդ․ նախարար

Ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ ամենածանր օրերին եղել են մոտ 650 քաղաքացիներ, որոնք ծանր ու ծայրահեղ ծանր էին, իսկ այդ թիվն այսօր տատանվում է 350-ի շրջանակում:

«Երբ հետահայաց նայում ենք այն պահին, երբ սկսեցինք ունենալ թվերի իջեցում, հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտ 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ: Այդ իրավիճակը, եթե կարողանանք կանոնները պահելով պահպանել, իրական շանս ունենք եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսի արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ համարենք՝ այն այլևս այդ պահին մեզ համար առողջապահական խնդիր չէ»,- ասաց Թորոսյանը:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ ծավալված մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում՝ արդեն կա 15 բուժկենտրոն, որը զբաղվում է կորոնավիրուսային հիվանդությամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

  • Կիսվել: