կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինայի փոխարտգործնախարար հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Ուկրաինայի փոխարտգործնախարար հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը Կիևում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Բոդնարը հերքել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահման ուղարկելու համար ուկրաինացի քաղաքացիների հավաքագրման մասին լուրերը:
 
Բոդնարի Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են ջանքեր գործադրել տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը նախապատրաստելու նպատակով:
 
Ուկրաինայում խաղաղ ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը, թույլ չտալ դիմակայություն հայ և ադրբեջանական համայնքների միջև։ Այս համատեքստում Վասիլի Բոդնարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայ համայնքին զսպվածություն ցուցաբերելու եւ սադրանքների չենթարկվելու համար:
 
Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովայի հետ հանդիպման ժամանակ Բոդնարը քննարկել է ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանն ու Հարավային Կովկասում անվտանգության քաղաքականությանը, այդ թվում ՝ սահմանին վերջերս տեղի ունեցած հակամարտությանը վերաբերող հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: