ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանություն

Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանություն

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ֆոսֆորային ռումբերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում կրկնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին հին սուտը: Երկու տարի առաջ մեր նախագահն ասաց, որ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ՝ այդ թվում Ադրբեջանին, ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։

Ռուսական հերթական կեղծարարությունը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Ուկրաինան եղել և մնում է բաց՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»։

Նշենք սակայն, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ֆոսֆորային զենք մատակարարելու մասին, որը օգտագործվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, պաշտոնապես հայտարարել է ոչ թե ՌԴ պաշտոնյա, այլ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, ով ասել է, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերը լայնորեն ուսումնասիրված են, ցավոք, դրանք Բաքվին մատակարարել է Ադրբեջանը:

  • Կիսվել: