ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում. Միրզոյան

Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում. Միրզոյան

Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան, բայց մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։

Այս մասին մենք շարունակաբար խոսում ենք բոլոր միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ համանախագահների հետ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու՛՛։

ԱԳ նախարարը հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս ձևաչափի ՛՛մահվան՛՛ մասին լուրերը նույնպես փոքր-ինչ չափազանցված են։

  • Կիսվել: