Ղուկասյանն ու Մինասյանը շատ ջերմ էին. տեսանյութ
Պարոն Մինասյանին շատ վրա չտաք, ես իրեն պադձերժկա եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիի քաղաքապետարանի միջանցքում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին հարցեր տող լրագրողներին:
Մինասյանն էլ արձագանքեց. «15 րոպե է՝ չեն թողնում: Շնորհակալ եմ, զգացված եմ, ընկեր Ղուկասյան»:
Հարցին՝ ե՞րբ է կայացել իրենց հաշտությունը, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Բայց ես գժտված չեմ եղել ընդհանրապես որեւէ մեկի հետ»:
Նա հավելեց, որ նորմալ բարեւել է վարդան Ղուկասյանին. «Կոնյակով, բոմբոներկայով չեմ եկել շնորհավորել, բայց մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ո՞նց կարող ենք չբարեւել»: