ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ucom-ը հորդորում ենք զգոն լինել և խուսափել խարդախությանը մասնակցելուց, ընկերությունը պատասխանատվություն չի կրի

Ucom-ը հորդորում ենք զգոն լինել և խուսափել խարդախությանը մասնակցելուց, ընկերությունը պատասխանատվություն չի կրի

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով երրորդ անձանց կողմից տարատեսակ կայքէջերի միջոցով իբր «անսահմանափակ ինտերնետով» SIM-քարտերի վաճառքի դեպքերը, հորդորում ենք զգոն լինել և խուսափել խարդախությանը մասնակցելուց։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Ucom ընկերությունն իր շարժական կապի ծառայությունների ցանկում չունի որևէ տարբերակ, որը հնարավոր է լիարժեք կերպով անվանել «անսահմանափակ», ընդ որում առանց արագության սահմանափակման (մինչև 256 կբ/վ )։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ շարժական կապի ծառայությունների որակի բարելավման նկատառումներից ելնելով՝ այս պահին Ucom ընկերությունը ոչ միայն օպտիմալացնում է շարժական ցանցի աշխատանքը և ամբողջապես վերանայում է առանձին չարաշահումների և խարդախության համար հիմք հանդիսացող սակագնային պլանները, այլև չի կարող պատասխանատվություն կրել այն ծառայությունների համար, որոնք ներառված չեն ընկերության ծառայությունների ցանկում։ Անկեղծ ու պարզ լինենք․ առանձին բաժանորդներ գերբեռնում են ցանցը՝ հասցնելով շարժական ինտերնետի օգտագործված ծավալը տերաբայթերի, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հարյուր հազարավոր այլ բաժանորդների փորձառության վրա և ենթակա է վերանայման։
 
 

Հիշեցնենք նաև, որ Ucom ընկերության որևէ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդային պայմանագիր կնքել անմիջապես Ucom-ի վաճառքի և սպասարկման սրահներից որևէ մեկում՝ խուսափելով մեծ գումարի դիմաց երրորդ անձանցից գոյություն չունեցող ծառայությունը ձեռք բերելու և խաբված լինելու հեռանկարից»։

 

  • Կիսվել: