Ու՞մ է աջակցելու ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Օրերս կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում էր կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը՝ այդ թվում ՀՖՖ նախագահը:
Դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։



