երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը

Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Այս մասին հայտնում է Անադոլու գործակալութունը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

 

 

  • Կիսվել: