շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիային առիթ պետք չէ որևէ պետության դեմ հարձակման համար, նա իր հաշվարկներն ունի․ Սուրեն Սարգսյան

Թուրքիային առիթ պետք չէ որևէ պետության դեմ հարձակման համար, նա իր հաշվարկներն ունի․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա Հայաստանի նկատմամբ։

Սուրեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«1. Կարծում եմ, որ ոչ: Թուրքիան կարող է ագրեսիվանալ առանց որևէ առիթի: 44 օրյա պատերազմը ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը ձեզ օրինակ: Այնպես որ որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը:

2. Հետո, Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ: Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես, որ եթե կարող է թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա:

Ի դեպ, եթե նկատեցիք, ամերիկացիները կառավարեցին շոկը: Այսինքն այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղկություններով ճանաչման վերաբերյալ:

Ավելին, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին: Կարծում եմ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը:

Այսինքն ճանաչման փաստին անլուրջ վերաբերեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են»:

  • Կիսվել: