Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Թուրքիայի քրդամետ «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության» (DEM-ՀԺԺԿ) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարըն և Թունջեր Բաքըրհանը շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ermenihaber.am-ը ուղերձը ներկայացնում է ստորև․
«Պարոն Նիկոլ Փաշինյան,Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հայաստանի Հանրապետությունում անցկացված ժողովրդավարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք եք բերել Հայաստանի յուրաքանչյուր երկու քաղաքացիներից մեկի ուժեղ աջակցության և վստահության շնորհիվ, մեր կուսակցությունը Ձեզ անկեղծորեն շնորհավորում է։
Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած վերջին տարիների բոլոր դժվարություններին և տարածաշրջանային լարվածություններին, իր քվեի միջոցով ևս մեկ անգամ հստակ ընտրություն է կատարել հօգուտ խաղաղության, կայունության և ժողովրդավարական ապագայի։ Ժողովրդի այս կամարտահայտությունը ժողովուրդների՝ հակամարտության փոխարեն համակեցությունն ու երկխոսությունն ընտրելու ամենավառ ապացույցն է։
Մենք լիովին համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ որդեգրված՝ հարևանների հետ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության ձգտման վրա հիմնված տեսլականը Հարավային Կովկասում կստեղծի կայուն խաղաղության մթնոլորտ։ Տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությունը հնարավոր է ապահովել արդարության և հավասարության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման միջոցով։
Այս պատմական պահին մաղթում ենք, որ ժողովրդի մեծ աջակցությամբ վերահաստատված վստահությունը խաղաղություն բերի Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին։ Ձեր նոր պաշտոնավարման ընթացքում հաջողություններ ենք մաղթում Ձեզ և Ձեր թիմին։
Մաղթում ենք Հայաստանի ժողովրդին խաղաղ և բարեկեցիկ ապագա։
Թյուլայ Հաթիմօղուլլարի , Թունջեր Բաքըրհան«DEM» կուսակցության համանախագահներ2026 թ. հունիսի 10»



