ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հակահայկական հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հակահայկական հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հայտնել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հայտարարությունը, որով երկրի խորհրդարանը մեղադրել էր Հայաստանին` պնդելով, որ վերջինս հարձակվել է Ադրբեջանի վրա», գրում է ermenihaber.am-ը:

HDP-ի խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը, ընդգծելով, որ երկու երկրների միջև խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ լուծումներ մտածել, նշել է․

«Ադրբեջանցիները և հայերը այս տարածաշրջանի հին ժողովուրդներն են։ Ադրբեջանցիներին և հայերին խաղաղությունը ջրի պես է անհրաժեշտ։ Որպեսզի սառը պատերազմի ավարտից հետո մինչև հիմա Կովկասում շարունակվող բախումները և պատերազմները ավարտվեն և խաղաղություն հաստատվի, բոլոր հարևան և շրջակա երկրները, այդ թվում նաև Թուրքիան, պետք է խրախուսեն երկխոսությունը և բանակցությունները»։

Օլուչն ընդգծել է, որ խնդրի քաղաքական լուծման համար ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նախաձեռնություն ցուցաբերի։

«Միջնորդությունը պետք է լինի մեր հիմնական քաղաքականությունը։ Խաղաղությունը և դիվանագիտությունը պետք է լինեն խնդրիների լուծման հիմնական ճանապարհը։ Ցավոք, տարիներ է, ինչ բանակցությունը և քաղաքական լուծման մեթոդները հետին պլան են մղվել։ Ի հակադրություն սրան՝ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ խաղաղ արտաքին քաղաքականությանը, նպաստել այնպիսի քայլերի, որոնք երկու կողմին էլ՝ Ադրբեջանին և Հայաստանին, կնստեցնեն սեղանի շուրջ և կնվազեցնեն լարվածությունը»,-ասել է Օլուչը։

  • Կիսվել: