Դրանք անհեթեթ տեղեկություններ են. Հայկ Սարգսյանը՝ կուսակցությունից հեռացվելու մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության վերջին ընտրություններում վարչության անդամ չընտրվելու և կուսակցությունից հնարավոր հեռացման մասին տեղեկությունները:
Նա, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է ընդունում չընտրվելու փաստը, մասնավորապես, ասել է. «Որևէ արտառող բան տեղի չի ունեցել: Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականներն ըստ քարոզարշավի ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել են»:
Սարգսյանը հավելել է, որ մեղավորությունն իրենն է, քանի որ քարոզարշավին ուշ է միացել։
Հարցին՝ հնարավո՞ր է կուսակցությունից իրեն հեռացնեն, Սարգսյանը պատասխանել է․ «Դրանք անհեթեթ տեղեկություններ են»։


