ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի պետական լրատվամիջոցն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման հարցին

Թուրքիայի պետական լրատվամիջոցն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման հարցին

Թուրքիայի պետական TRThaber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը:

Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում:

Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է:

Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել:

Ըստ TRThaber՝ այդ ընթացքում (տրանսպորտային) հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը:

 

  • Կիսվել: