հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի նախագահը «մարդասիրության դասեր» է տալիս ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահը «մարդասիրության դասեր» է տալիս ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ 

ԱՄՆ ոստիկանության ծառայողի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունը ցնցել էր ողջ ամերիկյան հասարակությանը։ Սկիզբ առած բողոքի ցույցերը գնալով ավելի զանգվածային բնույթ են ստացել։ Այս դեպքից ցնցված ցուցարարները Մինեապոլիս քաղաքում իրականացրել են հրկիզումներ, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում։

Եվ ահա այս իրադարձությանը խրատական և հանդիմանող ոճով անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

  • Կիսվել: