երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայի հետ հաշտեցումը հնարավոր է հետկոնֆլիկտային խնդիրների լուծումից հետո միայն. ԱՄՆ դեսպան

Թուրքիայի հետ հաշտեցումը հնարավոր է հետկոնֆլիկտային խնդիրների լուծումից հետո միայն. ԱՄՆ դեսպան

Վաղուց կար հետաքրքրություն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարևոր խնդիր է: Բայց միևնույն ժամանակ պարզ է նաև, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարևոր դեր ունենալ։ Բայց կան, ինչպես ես ասացի, շատ պարզ, անմիջական խնդիրներ, որոնք, հուսանք, պետք է լուծվեն Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կարողանանք հասնել հաշտեցման ավելի մեծ խնդրին»,- հավելել է նա:

  • Կիսվել: