Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար. Մնացականյան
ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք այս հարցը դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը, և Թուրքիայի՝ որպես մեր ազգային անվտանգության համար վտանգ պարունակելու գործոնը առավել քան հնչելի է դարձրած և տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նախարարը: