չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թուրքիայի հետ հանդիպումներում կողմերը պետք է անկեղծ և լուրջ քայլեր ձեռնարկեն սահմանի բացման ուղղությամբ. Միրզոյան

Թուրքիայի հետ հանդիպումներում կողմերը պետք է անկեղծ և լուրջ քայլեր ձեռնարկեն սահմանի բացման ուղղությամբ. Միրզոյան

Թուրքիայի հետ երկխոսության մասով մենք մշտապես հրապարակային ու բաց արտահայտել ենք մեր դիրքորոշումը. մենք շահագրգռված ենք երկխոսությունը հաջող ավարտով եւ որեւէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, կարող է տեղի ունենալ: Այս մասին այսօր Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այլ բան, որ այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջեւ դիվանագիտականհ հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման ուղղությամբ: Ես պատրաստ եմ այդպիսի հանդիպման եւ հուսով եմ, որ այն շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա.,-ասաց նա:

  • Կիսվել: