հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Թուրքիայի ԱԱԽ նիստի եզրափակիչ զեկույցում Հայաստանի մասին չի հիշատակվել

Թուրքիայի ԱԱԽ նիստի եզրափակիչ զեկույցում Հայաստանի մասին չի հիշատակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ 9 կետանոց եզրափակիչ զեկույցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված  որեւէ հիշատակում չկա։ Մինչ նիստը հայտնի էր դարձել, որ քննարկվելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նիստի 9 կետանոց եզրափակիչ զեկույցում շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը եւ այլն։

  • Կիսվել: