չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. Լիլիթ Մակունց

Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. Լիլիթ Մակունց

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների ֆոնին Թուրքայի արած հայտարարություններին է անդրադարձել "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա գրել է․

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով ուշադրություն ենք հրավիրում այս ռիսկի նկատմամբ և ակնկալում, որ միջազգային գործընկերների համար նույնպես տարածաշրջանային կայունության պահպանումը կլինի բացարձակ առաջնահերթություն»:

  • Կիսվել: