ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը. Նիկոլ Փաշինյան

Գաղափար կա Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց ես առաջարկել եմ, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ:  Երկրների ղեկավարները պետք է արձանագրեն ու ասեն, որ «համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են. «Ես ուզում եմ  համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում, իսկ  գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը հենց այդ երկրների  անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: