շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շառլ Միշելի եւ մյուսների տրամաբանությունը մեկն է՝ օր առաջ այս հակամարտությունը լուծվի՝ անկախ նրանից, թե ում շահերը կպաշտպանվեն. Ռուստամյան

Շառլ Միշելի եւ մյուսների տրամաբանությունը մեկն է՝ օր առաջ այս հակամարտությունը լուծվի՝ անկախ նրանից, թե ում շահերը կպաշտպանվեն. Ռուստամյան

Շառլ Միշելի եւ մյուսների տրամաբանությունը մեկն է՝ օր առաջ այս հակամարտությունը լուծվի՝ անկախ նրանից, թե ում շահերը կպաշտպանվեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Իրենք ասում են՝ կա հակամարտություն, կան պատերազմական սպառնալիքներ, անվտանգային խնդիրներ եւ դուք բացատրում եք, թե ինչու են այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազաները:

Բա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ռուսական ներկայությունն այստեղ սպառնալիք է: Դա սպառնալիք կարող է դիտվել միայն նրանց համար, ում վտանգն ու սպառնալիքը չեզոքացնելու համար մենք բերել ենք եւ ստիպված այստեղ տեղակայել ենք ռուսական ռազմաբազա: Դա Թուրքիան եւ Ադրբեջանն են:  Ռուսական ռազմաբազաների տեղակայումը Թուրքիայի պատճառով է, ուրիշ պատճառ մենք չունենք: Հիմա Թուրքիան մեզ հարցնում է՝ ես էլի ձեզ սպառնալի՞ք եմ: Այսօրվա իշխանությունն ասում է՝ չէ, մենք յոլդաշ-կարդաշ ենք իրար հետ: Նա էլ ասում է՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք պահել ռուսական բազաները: Սա էլ վեր է կենում ասում է՝ ռուսները սպառնալիք են իրենց համար»,-ասաց Ռուստամյանը:

  • Կիսվել: