հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը:

Այս մասին հայտնում է թուրքական  «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում, գրում է  Ermenihaber.am- ը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում: 

  • Կիսվել: